Խառը մենամարտերի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշար UFC-ն վերհիշել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի տպավորիչ հաղթանակը բրազիլացի Ժուակին Սիլվայի նկատմամբ:
27-ամյա մարտիկը նախորդ տարվա հունիսի 18-ին կայացած մենամարտի երրորդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել մրցակցին:
Ծառուկյանը նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին էլ նոկաուտով հաղթել էր Միացյալ Նահանգները ներկայացնող իրանցի մարտիկ Բենեիլ Դարիուշին՝ մենամարտի ելքը վճռելով առաջին ռաունդում:
Թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկն այս տարվա առաջին մենամարտը կանցկացնի ապրիլի 14-ին՝ մրցելով բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ:
Հիշեցնենք, որ Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 24 մենամարտ, տարել 21 հաղթանակ և պարտվել երեք դիմակայությունում:


