Խառը մենամարտերի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարը՝ UFC-ն, վերհիշել է թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանի հաղթական մենամարտերից ևս մեկը:
Այս անգամ մրցաշարի մամուլի ծառայությունը հրապարակել է 27-ամյա Ծառուկյանի և Միացյալ Նահանգները ներկայացնող Կրիստոս Գիագոսի մենամարտի տեսանյութը: Այս մենամաարտը կայացել էր 2021 թվականի սեպտեմբերի 19-ին, Ծառուկյանն առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել մրցակցին:
Հայ մարտիկն այս տարվա առաջին մենամարտը կանցկացնի ապրիլի 14-ին՝ մրցելով բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ:
Հիշեցնենք, որ Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 24 մենամարտ, տարել 21 հաղթանակ և պարտվել երեք դիմակայությունում:


