Ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկին կփոխարինի Չառլզ Օլիվեյրային և UFC 294 մրցաշարում կհանդիպի Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Մախաչևի հետ, հայտնում է UFC-ն:
Մենամարտը կկայանա հոկտեմբերի 21-ին։ Օլիվեյրան չի կարողանա մրցել վնասվածքի պատճառով:
Առաջիկա հանդիպումը կլինի UFC 284-ի շրջանակում կայացած մենամարտի ռևանշը: Նախորդ մենամարտում Մախաչևը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ չնայած նրան, որ մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ մարտիկներ, չէին համաձայնել կայացված որոշմանը և կրկնակի մենամարտ անցկացնելու կոչ էին արել կազմակերպությանը:
Աբու Դաբիում նշանակված մենամարտը թեթև քաշային կարգի չեմպիոնական տիտղոսի համար է: