UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի ու չեմպիոնական գոտու տիրակալ Իսլամ Մախաչևի միջև մենամարտը կկայանա 2025 թվականի հունվարի 18-ին, հայտնում է փրոմոուշենի մամուլի ծառայությունը:
Տիտղոսային մենամարտը կզարդարի UFC 311 մրցաշարը:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել միավորներով:
Արման Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ և երեք պարտություն: Մախաչևը 27 մենամարտում տարել է 26 հաղթանակ և պարտվել մեկ դիմակայությունում:
First PPV of 2025 is a BANGER 🔥@MAKHACHEVMMA vs @ArmanUFC 2@MerabDvalishvil vs @UNmgdv #UFC311 at the @IntuitDome | 🎟️: https://t.co/dX45J0Cwpw pic.twitter.com/QE3Evz1uQr
— UFC (@ufc) December 5, 2024