Logo

UFC. Մելսիկ Բաղդասարյանը վնասվածքի պատճառով առաջիկա մենամարտը չի անցկացնի

20:48 / 17.06.2024Խառը մենամարտեր
null

Հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը չի մասնակցի հունիսի 22-ին Սաուդյան Արաբիայում նախատեսված UFC-ի հերթական մրցաշարին:

Eurosport-ը տեղեկացնում է, որ Բաղդասարյանն ուսի վնասվածքի պատճառով չի կարող անցկացնել տաջիկ Մուհամեդ Նաիմովի դեմ մենամարտը:

Այս տարվա ընթացքում 32-ամյա մարտիկի երրորդ մենամարտն է չեղարկվում: Բաղդասարյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2023 թվականի հուլիսի 16-ին, երբ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ամերիկացի Թակեր Լուցին:

Բաղդասարյանն օկտագոնում անցկացրել է 10 մենամարտ, ունի 8 հաղթանակ և երկու պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ