Հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը UFC Vegas 112-ում մենամարտ կանցկացնի, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Կիսաթեթև քաշային կարգի մենամարտում 33-ամյա մարտիկի մրցակիցը կլինի բրազիլացի Ժոանդերսոն Բրիտոն: Մրցաշարը կանցկացվի դեկտեմբերի 14-ին:
Մինչև այժմ Բաղդասարյանն օկտագոնում տարել է 8 հաղթանակ և պարտվել 3 դիմակայությունում: Մելսիկի առաջիկա մրցակիցը գրանցել է 17 հաղթանակ, 5 պարտություն և 1 ոչ-ոքի:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

