UFC-ում հանդես եկող հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը հաջորդ մենամարտը կանցկացնի փետրվարի 22-ին։
Սիեթլում կայանալիք UFC Fight Night մրցաշարում նրա մրցակիցը կլինի բրազիլացի Ջին Սիլվան: 27-ամյա Սիլվան խառը մենամարտերում ունի 12 հաղթանակ ու 2 պարտություն։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Մելսիկ Բաղդասարյանն ուսի վնասվածքի պատճառով բաց էր թողել Սաուդյան Արաբիայում կայացած UFC-ի հերթական մրցաշարը: Այս տարվա ընթացքում չեղարկվել էր 32-ամյա մարտիկի երրորդ մենամարտը։ Հայ մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2023թ․ հուլիսի 16-ի ու մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել ամերիկացի Թակեր Լուցին: Բաղդասարյանն օկտագոնում անցկացրել է 10 մենամարտ, ունի 8 հաղթանակ և 2 պարտություն: