Logo

UFC. Մելսիկ Բաղդասարյանի ու Ջոշուա Կուլիբաոյի հայացքների մենամարտը թեժ է անցել (ֆոտո, տեսանյութ)

10:51 / 11.02.2023Խառը մենամարտեր
null

ԱՄՆ-ում բնակվող UFC-ի հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը փետրվարի 12-ին 9-րդ մենամարտը կանցկացնի MMA-ում (խառը մենամարտեր)։ Ավստրալիայում կայանալիք UFC 284 մրցաշարում 31-ամյա մարտիկն ուժերը կչափի ավստրալացի Ջոշուա Կուլիբաոյի հետ: 

UFC 284-ը կցուցադրվի «Վիվառո Արենայի» ուղիղ եթերում։

Մենամարտի նախօրեին կայացել է հայացքների մենամարտը, որի ժամանակ Մելսիկ Բաղդասարյանը բռնել է մրցակցի կոկորդից ու հրել նրան:  

Մելսիկ Բաղդասարյանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անցկացրել 8 մենամարտ, տարել 7 հաղթանակ, կրել 1 պարտություն: 28-ամյա Ջոշուա Կուլիբաոն օկտագոն է դուրս եկել 10 անգամ (9 հաղթանակ, 1 պարտություն):

Հիշեցնենք, որ UFC 284 մրցաշարի գլխավոր մենամարտում կհանդիպեն թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, ռուս Իսլամ Մախաչևն ու P4P (անկախ քաշային կարգից) դասակարգման առաջատար, կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն, ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկին: Մենամարտը կկայանա թեթև քաշային կարգում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ