UFC-ի կիսաթեթև քաշային կարգում գործող չեմպիոն, ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկին պահպանել է P4P (անկախ քաշային կարգից) դասակարգման առաջատարի դիրքը, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտու համար մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ Վոլկանովսկուն հաղթած ռուսաստանցի Իսլամ Մախաչևը մնացել է երկրորդ տեղում։
UFC-284 մրցաշարի գլխավոր մենամարտի արդյունքի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան. մի շարք մարտիկներ պնդում են, որ Վոլկանովսկիից «գողացել են» հաղթանակը:
Մենամարտից հետո Իսլամ Մախաչևը հայտարարել էր, որ շուտով կդառնա անկախ քաշային կարգից դասակարգման առաջատարը, քանի որ հաղթել է ավստրալացուն:
Հիշեցնենք, որ UFC-284 մրցաշարում մենամարտել էր նաև ԱՄՆ-ում բնակվող հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը, որը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով պարտվել էր ավստրալացի Ջոշ Կուլիբաոյին: