UFC-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է հոկտեմբերի 21-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) կայանալիք UFC 294 մրցաշարի գլխավոր մենամարտերը:
Թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը ռևանշ մենամարտ կանցկացնի բրազիլացի Չառլզ Օլիվեյրայի հետ, որին նախորդ տարվա հոկտեմբերի 22-ին հաղթել էր խեղդող հնարքով:
31-ամյա Մախաչևն MMA-ում անցկացրել է 24 մենամարտ, տարել 23 հաղթանակ (4 նոկաուտ), կրել 1 պարտություն: 33-ամյա Օլիվեյան պրոֆեսիոնալ օկտագոն դուրս է եկել 43 անգամ, գրանցել 34 հաղթանակ (10 նոկաուտ), 9 պարտություն:


