Logo

UFC. Մախաչևի և Վոլկանովսկիի միջև առաջին մենամարտը ճանաչվել է տարվա լավագույնը

11:51 / 15.12.2023• Խառը մենամարտեր
null

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Իսլամ Մախաչևի և ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկիի միջև UFC-284-ում կայացած առաջին մենամարտը World MMA Awards-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույնը:

Փետրվարի 12-ին Ավստրալիայում անցկացված UFC-284 մրցաշարի գլխավոր մենամարտում Մախաչևը հաղթել էր մրցավարների որոշմամբ և պաշտպանել թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին:

Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևը և Ալեքսանդր Վոլկանովսկին Աբու Դաբիում կայացած UFC 294 մրցաշարում անցկացրել էին ռևանշ մենամարտ, որտեղ առաջին ռաունդում ռուս մարտիկը նոկդաունի էր ենթարկել  ավստրալացուն և կրկին պաշտպանել չեմպիոնական գոտին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ