Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացած UFC-286 մրցաշարի գլխավոր մենամարտում բրիտանացի Լեոն Էդվարդսը մրցավարների որոշմամբ (48-46, 48-46, 47-47) հաղթեց նիգերիացի Կամարու Ուսմանին՝ պաշտպանելով կիսամիջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը:
Մարտիկները հանդիպում էին երրորդ անգամ. առաջին մենամարտում (2015թ.) մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր նիգերիացին, երկրորդում (2022թ.) բրիտանացին ոտքի հարվածով նոկաուտի էր ենթարկել մրցակցին ու նվաճել չեմպիոնական գոտին:
UFC-286 մրցաշարը ցուցադրվել է «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում: