Լաս Վեգասում (ԱՄՆ) կայացել է UFC Vegas 103 մրցաշարը:
Գլխավոր մենամարտում պորտուգալացի Մանել Կապեն տեխնիկական նոկաուտով հաղթել է ղազախ Ասու Ալմաբաևին: Մենամարտի ելքը վճռվել է երրորդ ռաունդում:
Մյուս կարևոր մենամարտերում Նասրաթ Հակպարաստը հաղթել է Էստեբան Ռիբովիչին (29-28, 29-28, 28-29), Հայդեր Էմիլը` Ուիլյամ Գոմիսին (29-28, 28-29, 29-28), իսկ Սեմ Փաթերսոնը նոկաուտով հաղթել է Դենի Բարլոուին: