UFC-ի նախագահ Դանա Ուայթը և Սաուդյան Արաբիայի ժամանցների կառավարման գլխավոր վարչության (Riyadh Season) քարտուղար Տուրկի Ալ աշ Շեյխը ռազմավարական պայմանագիր են ստորագրել, հայտնում է ESPN-ը:
Կողմերը ծրագրում են 2024 թվականի վերջում կամ 2025-ի սկզբին Էր-Ռիյադում անցկացնել UFC-ի խոշոր մրցաշար, որը մասշտաբներով գերազանցելու է այս տարվա հունիսի 22-ին նախատեսված մրցաշարը:
Հիշեցնենք, որ Riyadh Season-ը սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք UFC 306 մրցաշարի հովանավորն է: