Logo

UFC. Իմավովը նոկաուտով հաղթեց նախկին չեմպիոն Ադեսանյային

00:38 / 02.02.2025• Խառը մենամարտեր
null

Սաուդյան Արաբիայում կայացավ UFC-ի հերթական մրցաշարը, որի գլխավոր մենամարտում ռուսաստանցի Նասուրդին Իմավովը տեխնիկական նոկաուտով հաղթեց միջին քաշային կարգի նախկին չեմպիոն Իսրայել Ադեսանյային:

Իմավովը նորզելանդացուն տապալեց երկրորդ ռաունդում: Սա 35-ամյա Ադեսանյայի երրորդ անընդմեջ պարտությունն է օկտագոնում:

Օրվա երկրորդ կարևոր մենամարտում նույն քաշային կարգում մրցեցին ռուսաստանցի Շառաբուտդին Մագոմեդովը և 37-ամյա անգլիացի Մայքլ Փեյջը: Երեք ռաունդ տևած պայքարից հետո մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Փեյջին:

Ի դեպ, սա Շառա Բուլետի կարիերայում առաջին պարտությունն է, իսկ նախորդ 15 մենամարտերը հաղթել էր:

UFC-ի բոլոր մրցաշարերը՝ Fast TV հավելվածում (iOS, Android):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ