Իսպանիան ներկայացնող վրացի անպարտելի մարտիկ Իլիա Թոփուրիան Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած UFC 308-ի գլխավոր մենամարտում նոկաուտով հաղթել է ամերիկացի Մաքս Հոլոուեյին:
Մենամարտելի ելքը վճռվել է երրորդ ռաունդում: Թոփուրիան այս հաղթանակի շնորհիվ պաշտպանել է կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնությունը:
Սա 27-ամյա վրացու 16-րդ հաղթանակն է օկտագոնում: Հոլոուեյի 8-րդ պարտությունն է, ունի 26 հաղթանակ: