Տամպայում կայացել է UFC-ի տարվա վերջին մրցաշարը: Գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել ԱՄՆ-ի ներկայացուցիչներ, կիսամիջին քաշային կարգի մարտիկներ Խոակին Բաքլին և Քոլբի Քովինգտոնը:
Երրորդ ռաունդում մրցավարը դադարեցրել է մենամարտը, քանի որ 36-ամյա Քովինգտոնը կոտրվածք է ստացել: Տեխնիկական նոկաուտով հաղթանակ է շնորհվել 30-ամյա Բաքլիին:
Սա Բաքլիի 21-րդ հաղթանակն է, նաև ունի 6 պարտություն: Քովինգտոնի 5-րդ պարտությունն է, ունի 17 հաղթանակ: