Logo

UFC-ի տարվա առաջին մրցաշարին ընդառաջ

Հեղինակ
Մհեր Սարգսյան
17:01 / 11.01.2025Խառը մենամարտեր
null

Խառը մենամարտերի ամենահեղինակավոր մրցաշարը՝ UFC-ին, կեսգիշերից հետո կանցկացնի 2025-ի իր առաջին միջոցառումը, որը կկայանա Լաս Վեգասի «Էյփեքս» արենայում։

UFC Fight Night 249-ը շատ լավ հնարավորություն է այս քարտում ընդգրկված բոլոր մարզիկների համար, քանի որ հաղթողները հնարավորություններ կունենան հաջորդիվ քարտերում ընդգրկվելու և բարելավելու իրենց դիրքերը թոփ 15-ում։ Չի բացառվում նաև՝ նրանցից շատերին այս տարի տեսնենք չեմպիոնական պայքարում։

Երեկոյի քոմեյն իվենթում օկտագոնը կկիսեն արգենտինացի Սանտիագո Պոնսինիբյոն ու Գայանան ներկայացնող Քառլսթոն Հարիսը։ Պոնսինիբյոն ոճային առումով դժվար թե անակնկալներ մատուցի մրցակցին։ Արգենտինացին ունի հստակ նոկաուտերի ոճ և հիմնականում մնում է ոճին հավատարիմ։ Իհարկե Սանտիագոն ունի նաև սաբմիշըններով հաղթանակներ, սակայն դրանք ընդամենը վեցն են: Ինչ վերաբերում է Հարիսին, նա ունիվերսալ մարզիկ է ու բազմիցս ցույց է տվել օկտագոնում, որ կարող է այնպիսի պայքար առաջարկել, որին մրցակիցը չի սպասում։ Թեև նախորդ մենամարտում Հարիսն այն մակարդակի մենամարտ չանցկացրեց, որ հաճախ կարողանում է: Բայց մինչև այդ պարտությունը, մեկ անգամ չէ, որ նա ապացուցել է, որ հիանալի մարզիկ է և կարող է բարդ մրցակից լինել շատերի համար։  

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սանտիագո Պոնսինիբյոն պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 37 մենամարտ, տարել է 29 հաղթանակ, 16-ը՝ նոկաուտով,  6-ը՝ հնարքով, 7 մենամարտ հաղթել է մրցավարների որոշմամբ, ունի 8 պարտություն։

Քառլսթոն Հարիսն անցկացրել է 25 մենամարտ, տարել է 19 հաղթանակ, 5-ը՝ նոկաուտով, 6-ը՝ հնարքով, 8-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 6 պարտություն։

UFC Fight Night 249-ի ընթացքում թոփ-15-ում հայտնվելու պայքար կմղեն կիսաթեթև քաշայիններ Քրիստիան Ռոդրիգեսն ու Օստին Բաշին, միջին քաշային կարգում՝ Քրիս Կյորտիսն ու Ռոման Կոպիլովը, ինչպես նաև՝ Սեզար Ալմեյդան ու Աբդուլ Ռազակ Ալհասանը։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏ 

Երեկոյի հիմնական մենամարտում կհանդիպեն Մաքենզի Դեռնը, որը նախորդ հաղթանակց հետո զբաղեցրել է 6-րդ տեղը, և Ամանդա Ռիբասը։ Վերջինը նախորդ մենամարտում պարվելուց հետո այս պահին 10-րդ է։ Մաքենզին մինչև Լուպիտայի հետ մենամարտում հաջող շարքին վերադառնալը բավական բարդ մենամարտեր անցկացրեց՝ հանդիպելով Ջեսիկա Անդրադեին ու Ամանդա Լեմոսին։ Երկու դեպքում էլ Դեռնը պարտվեց, նախ՝ նոկաուտով Անդրադեին, հետո՝ մրցավարների որոշմամբ Լեմոսին։ Ամանդա Ռիբասի պարագայում պատկերն այլ է. նախորդ երեք մենամարտում՝ երկու պարտություն, մեկ հաղթանակ։ Ռիբասը Մեյսի Բարբերին պարտվեց տեխնիկական նոկաուտով, Ռոզ Նամայունասին՝ մրցավարների միաձայն որոշմամբ։ Ամանդան նշված հատվածում հաղթեց Լուանա Պինեյրոյին՝ երրորդ ռաունդում առավելության հասնելով տեխնիկական նոկաուտով: 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մաքենզի Դեռնը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 19 մենամարտ, տարել է 14 հաղթանակ, 7-ը՝ հնարքով, 7-ը՝ մրցավարների որոշմամբ, ունի 5 պարտություն։

Ամանդա Ռիբասն ունի 18 մենամարտ: Նրա հաշվին կա 13 հաղթանակ, որից 4-ը՝ նոկաուտով, 4-ը՝ հնարքով, 5-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 5 պարտություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա