Logo

«UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է». Ծառուկյանի գրառումը

23:37 / 07.07.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը գրառում է կատարել սոցցանցերում` անդրադառնալով թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև հնարավոր մենամարտին:

Օրեր առաջ կայացած տիտղոսային մենամարտում Տոպուրիայի նոկաուտով հաղթանակից հետո 30-ամյա Փիմբլեթը դուրս էր եկել օկտագոն: Սպասվում է, որ առաջիկայում բրիտանացին հնարավորություն կստանա մենամարտելու թեթև քաշային կարգի գոտու համար:

«Իլյան ընդդեմ Փեդիի... Անկասկած, UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է»,- գրել է թեթևքաշային հայ մարտիկը` հրապարակմանը կցելով նաև մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած UFC Fight Night 254 մրցաշարից առաջ Տոպուրիայի և Փիմբլեթի ձեռքսեղմման տեսանյութը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ