Logo

UFC-ի նախկին չեմպիոնը նշել է Ծառուկյանի ու Մախաչևի մենամարտի ֆավորիտին

19:07 / 26.12.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի ծանր քաշային կարգի նախկին չեմպիոն Ջամալ Հիլն անդրադարձել է Արման Ծառուկյանի ու Իսլամ Մախաչևի տիտղոսային մենամարտին։ Թեթև քաշային կարգի չեմպիոն Մախաչևը հայ մարտիկի դեմ ռևանշ մենամարտը կանցկացնի հունվարի 18-ին Լոս Անջելեսում։

«Կարծում եմ՝ Իսլամը կհաղթի։ Մախաչևին տեսել եմ մի քանի օր առաջ, նա ուներ ուժեղ տեսք։ Իհարկե, հետաքրքիր մենամարտ է, որը կարող է ունենալ անկանխատեսելի ավարտ։ Սակայն ֆավորիտ պետք է համարել Իսլամին։ Հիմա Մախաչևը լավագույն մարտիկն է անկախ քաշային կարգից։ Նրա ելույթը կասկածի տեղիք չի տալիս»,- Ջեյմս Լինչի հետ հարցազրույցում ասել է Ջամալ Հիլը։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ: Հայ մարտիկն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն: Մախաչևը 27 մենամարտում ունի 26 հաղթանակ և մեկ պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ