UFC-ի ծանր քաշային կարգում նախկին չեմպիոն, կամերունցի Ֆրենսիս Նգանուն հայտնել է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրիի դեմ մենամարտում կվաստակի ավելի շատ գումար, քան MMA-ի կարիերայի ընթացքում:
«100 տոկոսով կարող եմ հաստատել, որ Թայսոն Ֆյուրիի դեմ մենամարտից ստացած հոնորարը կգերազանցի MMA-ի ամբողջ կարիերայում վաստակած գումարից»,- 36-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է MMA Hour-ը:
Մենամարտը կանցկացվի բռնցքամարտի կանոններով ու տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում:
Հիշեցնենք, որ 34-ամյա Ֆյուրին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 34 մենամարտերում տարել է 33 հաղթանակ և գրանցել մեկ ոչ-ոքի: 36-ամյա Նգանուն օկտագոնում անցկացրել է 20 մենամարտ, գրանցել 17 հաղթանակ և երեք պարտություն:


