Logo

UFC-ի նախկին չեմպիոնը երրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ բռնցքամարտում

13:09 / 04.07.2023• Բռնցքամարտ
null

UFC-ի թեթևագույն քաշային կարգում նախկին չեմպիոն Ժոզե Ալդոն շարունակում է հաջող ելույթները պրոֆեսիոնալ բռնցքամարտում MMA-ում կարիերան ավատելուց հետո:

Ռիո դե Ժանեյրոյում կայացած Shooto Boxing մրցաշարում 36-ամյա բրազիլացին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Էստեբան Գաբրիելին՝ երրորդ անընդմեջ հաղթանակ գրանցելով պրոֆեսիոնալ ռինգում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալդոն կարող է ցուցադրական մենամարտ անցկացնել ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ:

Հիշեցնենք, որ Ժոզե Ալդոն MMA-ում անցկացրել էր 39 մենամարտ, տարել 31 հաղթանակ, կրել 8 պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ