Փառքի սրահի անդամ Պետ Միտչելի վերադարձը խառը մենամարտեր (MMA) անհաջող է ստացվել։
ԱՄՆ-ում կայացած Caged Aggression մրցաշարում 55-ամյա ամերիկացին մրցել է 38-ամյա Մայք Ջեքսոնի հետ և պարտվել տեխնիկական նոկաուտով։ Երրորդ ռաունդում Միտչելը դուրս չի եկել ութանկյուն։
«Պետք է խոստովանեմ, որ ինձ հետ նման բան երբեք չէր եղել։ Ես ուժասպառ էի եղել։ Երկրորդ ռաունդում դժվարությամբ էի շնչում։ Ինձ վախկոտ էի զգում, թեև լավ էի մարզվել։ Մայքը գրագետ մենամարտ անցկացրեց»,- ասել է Պետ Միտչելը։
Հիշեցնենք, որ ամերիկացին ММА-ի պրոֆեսիոնալ մարտիկ է եղել 1995-2002 ու 2006-2008 թվականներին։ Նա տարել էր 29 հաղթանակ, կրել 7 պարտություն ու գրանցել 2 ոչ-ոքի։ 1998-2000-ին Միտչելը UFC-ի չեմպիոնն էր կիսամիջին քաշային կարգում և անցկացրել է տիտղոսի պաշտպանության 4 հաջող մենամարտ։