UFC-ի նախկին չեմպիոն, հանրահայտ Քուինթոն Ջեքսոնը բացատրել է, թե ինչու մեծագույն մարտիկ չի համարում փրոմոուշենի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևին:
Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ խառը մենամարտերում լավագույն մարտիկը ամերիկացի Ջոն Ջոնսն է:
«Ես գիտեմ, որ Ջոնսը կեղտոտ մարտիկ է, բայց նրա միակ պարտությունն արդար չէր: Ես դիտել եմ այդ մենամարտը: Իսկ Մախաչևն իսկապես լավն է, բայց նա բոլոր առումներով պարտվեց Ադրիանո Մարտինսին»,- ամերիկացի մարտիկի խոսքը մեջբերում է UFC podcast-ը:
Հիշեցնենք, որ Մախաչևն օկտագոնում անցկացրել է 27 մենամարտ, տարել է 26 հաղթանակ և կրել է ընդամենը մեկ պարտություն:

-67.jpg)
