UFC-ի նախկին չեմպիոն, կամերունցի Ֆրենսիս Նգանուն PFL Super Fights խառը մենամարտերի հեղինակավոր մրցաշարում նորամուտը նշել է հաղթանակով:
Նգանուն ծանր քաշային կարգի գործող չեմպիոն, բրազիլացի Ռենան Ֆերեյրայի դեմ մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին:
38-ամյա Նգանուն այս հաղթանակի շնորհիվ նվաճել է PFL Super Fights-ի հատուկ գոտի։
Էր Ռիյադում կայացած մրցաշարին ներկա է եղել նաև Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն: