Logo

UFC-ի նախագահը ժամանակին որդու ծնունդը հետաձգել է մենամարտի պատճառով

18:22 / 22.03.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի նախագահ Դանա Ուայթը խոստովանել է, որ ժամանակին լեգենդար Չակ Լիդելի մենամարտի պատճառով հետաձգել է որդու ծնունդը:

«Իմ տղան պետք է ծնվեր, նրա ծննդյան օրը համընկնում էր Չակ Լիդելի մենամարտի հետ: Ես հետաձգեցի նրա ծնունդը, որպեսզի ներկա լինեմ Չակի մենամարտին»,- 54-ամյա ֆունկցիոների խոսքը մեջբերում է Pound 4 Pound-ը:

Հիշեցնենք, որ Դանա Ուայթի որդի Էյդեն Ուայթը ծնվել է 2002-ին: Այդ տարի Չակ Լիդելը UFC 37.5 երեկոյի գլխավոր մենամարտում մրցավարների միանձնյա որոշմամբ հաղթել էր բրազիլացի մրցակցին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ