UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատմել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի սովորությունների և դիետայի մասին:
«Նրա դիետան Big Mac-ը, Milky Way-ը և Coca Cola-ն են: Ահա թե ինչով է նա ապրում: Ես երբեք չեմ տեսել Դոնալդին ջուր խմելիս, չեմ ասում, թե նա ջուր չի խմում, բայց երբեք չեմ տեսել: Դա խելագարություն է, նրա դիմադրողականությունն անհավանական է»,- 54-ամյա գործարարի խոսքը մեջբերում է Թակեր Կարլսոնի պոդկաստը:
Հիշեցնենք, որ Դանա Ուայթն ու Դոնալդ Թրամփն ընկերներ են: UFC-ի ղեկավարը Թրամփի հետ էր նախագահական քարոզարշավի ամբողջ ընթացքում: