Logo

«Եթե հրդեհը սաստկանա, մենք մրցաշարը կտեղափոխենք Լաս Վեգաս». Դանա Ուայթ

12:29 / 13.01.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատասխանել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի և դասակարգման աղյուսակի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանի միջև մենամարտի վայրի հնարավոր փոփոխման մասին հարցին, գրում է Bloody Elbow-ն։

«Եթե հրդեհը սաստկանա, մենք մրցաշարը կտեղափոխենք Լաս Վեգաս, բայց դա կանենք միայն այն դեպքում, եթե իրավիճակը շատ վատ լինի։ Ներկա պահին ամեն ինչ մեր վերահսկողության տակ է։ Մրցաշարի անցկացման վայրի փոփոխություն այս պահին չի նախատեսվում»,- նշել է ֆունկցիոները։

Հիշեցնենք` Ծառուկյան - Մախաչև մենամարտը կկայանա UFC-311 մրցաշարում հունվարի 18-ին Լոս Անջելեսում։ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի տարբեր քաղաքներում, այդ թվում` Լոս Անջելեսում, այժմ անտառային սաստիկ հրդեհներ են։

UFC-ի պաշտոնական կայքում հաստատվել են մրցաշարի բոլոր մենամարտերը։

Նախնական քարտ

Բոգդան Գուսկով - Բիլի Էլեկանա,

Փեյթոն Թալբոթ - Ռաոնի Բարսելոս,

Ժաիլթոն Ալմեյդա - Սերգեյ Սպիվակ,

Զաքարի Ռիզ - Սեդրիկ Դյումա,

Գրանտ Դոուսոն - Դիեգո Ֆերեյրա,

Այլին Պերես - Քերոլ Ռոզա,

Ռինյա Նակամուրա - Մուին Գաֆուրով,

Ռիկի Տուրսիոս - Բեռնարդո Սոպայ,

Տագիր Ուլանբեկով - Քլեյթոն Կարպենտեր։

Հիմնական քարտ

Իսլամ Մախաչև - Արման Ծառուկյան,

Մերաբ Դվալիշվիլի - Ումար Նուրմագոմեդով,

Ռենատո Մոյկանո - Բենիլ Դարիուշ,

Ջամալ Հիլ - Իրժի Պրոխազկա,

Քևին Հոլանդ - Ռենյե դե Ռիդեր։

UFC 311 մրցաշարը դիտե՛ք միայն Fasttv.am կայքում և FAST TV հավելվածում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ