UFC-ի նախագահ Դանա Ուայթը խոսել է իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի` օկտագոն վերադառնալու հնարավորության մասին:
«Երբ Քոնորը պատրաստ լինի վերադառնալ օկտագոն, այդ ժամանակ որոշում կկայացվի նրա հաջորդ մրցակցի վերաբերյալ։ Նա կապվեց ինձ հետ մի քանի օր առաջ, երբ իմացավ, որ ես ժամանել եմ Դուբլին։ Քոնորն այժմ մարզվում է Նյու Յորքում»,- Ուայթի խոսքը մեջբերում է Bloody Elbow-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին 36-ամյա Մաքգրեգորը UFC 303-ում պետք է մենամարտեր ամերիկացի Մայքլ Չենդլերի դեմ, սակայն մրցաշարից մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ ոտքի մատի կոտրվածք ունի և չի կարող մենամարտել:
UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոնը 28 մենամարտ է անցկացրել օկտագոնում, տարել 22 հաղթանակ, պարտվել 6 դիմակայությունում: