UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատմել է փրոմոուշենի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ հարաբերությունների մասին:
«Քոնորը հիանալի անձնավորություն է: Երբ մենամարտից առաջ նրա մրցակիցները հանկարծ վնասվածք էին ստանում, մենք փոխարինող էինք առաջարկում: Նա երբեք չէր պահանջում ավելացնել հոնորարը, անգամ մենամարտից հետո մեկ միլիոն չէր պահանջում:
Եթե Մաքգրեգորը կարողանար նաև չուշանալ հանդիպումներից, ապա ոչ մի վատ բան չէի կարող ասել նրա մասին: Եթե ատրճանակը դնեին ճակատիս և ասեին, թե ինչը դուր չի գալիս Քոնորի պահվածքի մեջ, ապա կնշեի ուշանալը»,- Լեքս Ֆրիդմանի յութուբյան ալիքի եթերում ասել է UFC-ի նախագահը:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը հուլիսի 29-ին Լաս Վեգասում մենամարտելու է ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ։ 35-ամյա իռլանդացին նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի դեմ պայքարում։
Մաքգրեգորը MMA-ում անցկացրել է 28 մենամարտ ու տարել 22 հաղթանակ։

-15.jpg)
