UFC-ի նախագահ Դանա Ուայթն անդրադարձել է թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանին տիտղոսային մենամարտի հնարավորություն չտալու որոշմանը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
«Արման Ծառուկյանը նման հնարավորություն ուներ։ Եվ դուք գիտեք, թե ինչպես ավարտվեց ամեն ինչ (նկատի ունի Ծառուկյանի` Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից վնասվածքի պատճառով հրաժարվելը - խմբ.)։ Հիմա նա պետք է կրկին արժանանա այդ իրավունքին. նա պետք է պայքարով վերադառնա տիտղոսին։ Ինձ չի հետաքրքրում վարկանիշը»,- ասել է Ուայթը:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ժամանակավոր չեմպիոնի կոչման համար օկտագոն դուրս կգան բրիտանացի Փեդի Թիմբլեթը և ամերիկացի Ջասթին Գեյջին: Այս մենամարտի հաղթողը հետագայում տիտղոսային մենամարտում կմրցի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


