UFC-ի ամերիկացի մեկնաբան Ջոն Անիկը նշել է միակ միջոցը, որով հնարավոր կլինի հաղթել փրոմոուշենի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Իսլամ Մախաչևին:
«Ես հարգում եմ Արման Ծառուկյանին և մյուս մարտիկներին, բայց եթե Իսլամը լավ է զգում իրեն, ապա նրան հաղթելն անհնար է: Նրան հաղթելու միակ միջոցը քնեցնելն է, ինչպես ժամանակին արեց Ադրիանո Մարտինսը, այլապես Մախաչևը շանս չի տա քեզ»,- հանրահայտ լրագրողի խոսքը մեջբերում է UFC podcast-ը:
Հիշեցնենք, որ Մախաչևն օկտագոնում անցկացրել է 27 մենամարտ, տարել է 26 հաղթանակ և պարտվել է միայն Ադրիանո Մարտինսին:

-34.jpg)
