Logo

UFC-ի մարտիկ Փարիզում հաղթելուց հետո անպատվել է Էմանուել Մակրոնին

15:48 / 29.09.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի մարտիկ Ռենատո Մոյկանոն Փարիզում կայացած UFC Fight Night 243 մրցաշարում ֆրանսիացի Բենուե Սեն-Դենիի նկատմամբ հաղթանակից հետո անպատվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

«Գրողի ծոցը թող գնա Մակրոնը, բոլոր սրիկա-գլոբալիստները՝ նույնպես։ Նրանք փորձում են առաջ տանել քաղաքական ու կոռումպացված ծրագիրը»,- մենամարտից հետո հարցազրույցում ասել է բրազիլացի մարտիկը։

Այդ մենամարտում Ռենատո Մոյկանոն հաղթել է տեխնիկական նոկաուտով։ Բրազիլացին UFC-ում անցկացրել է 26 մենամարտ, տարել 20 հաղթանակ, կրել 5 պարտություն ու գրանցել մեկ ոչ-ոքի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ