Logo

UFC-ի մարտիկ. «Չեմ զարմանա, եթե Ծառուկյանը հաղթի Մախաչևին»

00:47 / 07.12.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի ամերիկացի մարտիկ Ադրիան Յանեզն անդրադարձել է թեթև քաշային կարգում սպասվող տիտղոսային մենամարտին, որում կմրցեն դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն ու գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը:

«Սա այն մենամարտերից է, որն ուղղակի ուզում եմ նստել դիտել և չմեկնաբանել: Չգիտես թե ինչ կլինի: Խաղադրույք եմ կատարում Մախաչևի հաղթանակի վրա, բայց չեմ զարմանա, եթե Արմանը հաղթի։ Սա ինձ համար երազանքի մենամարտ է»,- ասել է Յանեզը Ջեյմս Լինչին տված հարցազրույցում:

Սպասված մենամարտը կկայանա 2025 թվականի հունվարի 18-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Տիտղոսային մենամարտը կզարդարի UFC 311-ը:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել միավորներով:

28-ամյա հայ մարտիկն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ և երեք պարտություն: Դաղստանցի Մախաչևը 27 մենամարտում տարել է 26 հաղթանակ և պարտվել մեկ դիմակայությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա