UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Բելալ Մոհամադը կանխատեսել է Արման Ծառուկյան - Իսլամ Մախաչև մենամարտի հաղթողին, հայտնում է Submission Radio-ն։
«Կարծես թե Իսլամը Ծառուկյանի դեմ առաջին մենամարտում, իրոք, վատառողջ է եղել։ Այդ պահից ի վեր Մախաչևն էականորեն բարելավվել է։ Չմոռանանք, թե ինչպես նա հաղթեց Օլիվեյրային։ Ծառուկյանը նույնպես հաղթեց Օլիվեյրային, բայց դա լրիվ այլ պատմություն է։ Մախաչևն այս պահին բոլոր թեթևքաշայիններից ուժեղ է և ավելի է հզորանում։
Վոլկանովսկիին նա հաղթեց նոկաուտով։ Կարծում եմ` Ծառուկյանի դեմ մենամարտում նա կցանկանա լռեցնել քննադատներին։ Վստահ եմ, որ Իսլամը պատրաստվում է վերջ դնել Ծառուկյանի հետ հակամարտությանը»,- նշել է 36-ամյա մարտիկը։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Լոս Անջելեսում UFC-311 մրցաշարում թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը կմենամարտի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ։
UFC 311 մրցաշարը դիտե՛ք միայն Fasttv.am կայքում և FAST TV հավելվածում: