Logo

UFC-ի չեմպիոնը ցանկանում է ուժերը փորձել բռնցքամարտում

00:37 / 30.06.2023Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթևագույն քաշում աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Բրենդոն Մորենոն ցանկություն է հայտնել ուժերը փորձել բռնցքամարտում:

«Այդպիսի ցանկություն ունեմ: Մտադիր եմ մենամարտել բռնցքամարտի կանոններով: Մարզիչս ասում է, որ կարող է ինչ-որ բան ստացվել, իսկ ես հավատում եմ նրան: 

Իհարկե, հնարավոր է՝ նոկաուտի ենթարկեն հենց առաջին ռաունդում, սակայն կասեմ, որ գոնե փորձել եմ»,- Մորենոյի խոսքը մեջբերում է MMA News-ը:

Պրոֆեսիոնալ օկտագոնում Բրենդոն Մորենոն անցկացրել է 29 մենամարտ, գրանցել 21 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 6 պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ