Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած UFC 321-ի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել ծանր քաշային կարգի մարտիկներ Թոմ Ասպինալն ու Սիրիլ Գանը:
Բրիտանացու և ֆրանսիացու տիտղոսային մենամարտն առաջին ռաունդից հետո մնացել է անավարտ: Գանի հարվածից հետո Ասպինալն աչքի հատվածում վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել մենամարտը, որը համարվել է չկայացած:
Ասպինալն օկտագոնում ունի 15 հաղթանակ և 3 պարտություն, իսկ Գանը` 13 հաղթանակ, 2 պարտություն:
Հիշեցնենք, որ ծանր քաշային կարգի գործող չեմպիոնը բրիտանացին է:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


