Լաս Վեգասում առաջիկա հանգստյան օրերին կկայանա խառը մենամարտերի UFC Fight Night 245 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում կմրցեն ամերիկացի Էնտոնի Էրնանդեսը և բրազիլացի Միշել Պերեյրան։
FastNews-ը ներկայացնում է մրցաշարի անոնսը։ UFC Fight Night 245-ը կկայանա հոկտեմբերի 20-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 03։00-ին ու կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։
Մարտական երեկոյում մեծամասնություն են կազմում բռնցքամարտիկները: Հիմնական մենամարտի մասնակիցներն ավելի ունիվերսալ են ու աչքի են ընկնում խառը մենամարտային հմտություններով։ Քարտում տեղ են գտել թեթևագույն, թեթև ու միջին քաշային կարգերի մարտիկներ, որոնք թոփ-15-ում են։
Բրեդի Հիստենդ vs Ջեք Հեդլի
Հիմնական քարտի առաջին մենամարտում կմրցեն վարկանիշային աղյուսակի (թոփ-15) նոր թեկնածուները` Բրեդի Հիստենդը և Ջեք Հեդլին: Բրեդին այս մենամարտին մոտենում է բարձր տրամադրությամբ: Նա 3 հաղթանակ ունի ու ֆավորիտ է։ Հեդլին վերջին 3 մենամարտերից 2-ում պարտություն է կրել և հաղթել է միայն 1-ում: Հիմա անգլիացին գերմոտիվացված է և ցանկանում է ևս մեկ տրիումֆ ավելացնել:
Բրեդի Հեյստենդը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 10 մենամարտ, տարել է 8 հաղթանակ, 3-ը՝ նոկաուտով, 3-ը՝ հնարքով, 2-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 2 պարտություն։
Ջեյք Հեդլին անցկացրել է 14 մենամարտ, տարել է 11 հաղթանակ, 3-ը՝ նոկաուտով, 5-ը՝ հնարքով, 3-ը մրցավարների որոշմամբ , կրել է 3 պարտություն։
Չարլզ Ջոնսոն vs Սու Մուդաերջի
Հաջորդիվ օկտագոնը կկիսեն ջիու-ջիցուի և մուայ-թայի վարպետներ Չարլզ Ջոնսոնը և Սու Մուդաերջին։ Նոկաուտերները կաշխատեն գտնել մեկմեկու բացերը, թույլ կողմերն ու անմիջապես գրոհի նետվելով՝ կջանան առավելություն ստանալ: Այս հարցում փոքր դոմինանտություն գուցե ունենա Չարլզը, քանի որ մենամարտին մոտեցել է 3 անընդմեջ հաղթանակից հետո: Չինացի մարզիկն այս տեսանկյունից պարծենալ չի կարող, քանի որ վերջին 2 մենամարտում նույնքան պարտություն է կրել:
Չարլզ Ջոնսոնը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 22 մենամարտ, տարել է 16 հաղթանակ, 7-ը՝ նոկաուտով, 3-ը՝ հնարքով, 6-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 6 պարտություն։
Սումուդաերջին ունի 22 մենամարտ: Նրա հաշվին կա 16 հաղթանակ, որից 13-ը՝ նոկաուտով, 1-ը՝ հնարքով, 2-ը՝ մրցավարների որոշմամբ։ Նա կրել է 6 պարտություն։
Ցանկացած պարագայում պետք չէ թերագնահատել Սու Մուդաերջիին, քանի որ չինացի մարզիկը թե՛ ոտքերի խաղով, թե՛ տեղաշարժով հաճախ կարողանում է ապակողմնորոշել մրցակիցներին ու անակնկալ հաղթանակներ տանել:
Ռոբ Ֆոնտ vs Քեյլեր Ֆիլիփս
Ռոբ Ֆոնտն ու Քեյլեր Ֆիլիփսը երեկոյի քոմեյն իվենթի մասնակիցներն են: Ֆիլիփսը մենամարտային ոճով տարբերվում է UFC-ում հանդես եկող բոլոր մարզիկներից: Գրեթե միշտ առանձնանում է թեթևությամբ: Նրա մարտաոճը նույնիսկ կարելի է նմանեցնել TEKEN համակարգչային խաղի հերեսներից Էդի Գորդոյի ոճին։ Նա օկտագոնում բազմիցս ակրոբատիկ հնարքներ է կատարել: Այդպիսի գործողություններով նա մրցակիցներին ստիպում է կորցնել կենտրոնացումն ու միշտ նախաձեռնողի կարգավիճակում է:
Ռոբ Ֆոնտը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 28 մենամարտ, տարել է 20 հաղթանակ, 9-ը՝ նոկաուտով, 4-ը՝ հնարքով, 7-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 8 պարտություն։
Քեյլոր Ֆիլիփսն անցկացրել է 14 մենամարտ, տարել է 12 հաղթանակ, 5-ը՝ նոկաուտով, 2-ը՝ հնարքով, 5-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 2 պարտություն:
Էնտոնի Էրնանդես vs Միշել Պերեյրա
Երեկոյի գլխավոր մենամարտը խոստանում են ապահովել հիմնական մենամարտի հերոսներ Էնտոնի Էրնանդեսը և Միշել Պերեյրան։ Միջին քաշային կարգում, ինչպես թեթևում, բավականին համառ պայքար է ընթանում:
Նպատակը կամ թոփ-10 մուտք գործելն է, կամ չեմպիոնական մենամարտ ստանալը: Դրիկուս Դյու Պեսին, Շոն Սթրիքլենդի հետ մենամարտում հաջողելուց ու գոտին խլելուց հետո, նույնիսկ կարողացավ այն պաշտպանել՝ հաղթելով Իսմայել Ադեսանիային: Այժմ հերթում Սթրիքլենդն է։
Մինչ միջին քաշային կարգի թոփ-5-ում «հոշոտում» են միմյանց, առաջատարներին են մոտենում այս երեկոյի հերոսներ Էրնանդեսն ու Պերեյրան։
Էնտոնի Էրնանդեսը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 15 մենամարտ, տարել է 12 հաղթանակ, որոնցից 2-ը՝ նոկաուտով, 8-ը՝ հնարքով, 2-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 2 պարտություն, մեկ մենամարտ էլ նրա մասնակցությամբ չեղարկվել է։
Միշել Պերեյրան անցկացրել է 44 մենամարտ, գրանցել է 31 հաղթանակ, 11-ը՝ նոկաուտով, 9-ը՝ հնարքով, 11-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 11 պարտություն, 2 մենամարտ էլ չեղարկվել է։