UFC-ում ելույթ ունեցող ամերիկացի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնը դիմել է կիսաթեթև և թեթև քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին ու ամերիկացի Մայքլ Չենդլերին, որոնք մարզելու են մարտիկներին The Ultimate Fighter հեռուստաշոուի ընթացքում ու նաև անցկացնելու են մենամարտ:
«Հաջողություն ձեզ, հիմարնե՛ր: Հույս ունեմ՝ նոկաուտի կենթարկեք միմյանց TUF-ի եթերաշրջանի վերջում: Տղաներին փոխանցեք ձեր փորձն ու լավ ժամանակ անցկացրեք»,- գրել է Ֆերգյուսոնը սոցցանցերում:
Հիշեցնենք, որ 34-ամյա Մաքգրեգորը նախորդ անգամ մենամարտել է 2021 թվականին ու տեխնիկական նոկաուտով պարտվել ամերիկացի Դաստին Պորյեին: Իռլանդացին ստացել էր ոտքի կոտրվածք ու չէր կարողացել շարունակել մենամարտը:
Տոնի Ֆերգյուսոնը UFC-ում 5 անընդմեջ պարտություն է կրել՝ նախավերջին մենամարտում նոկաուտով պարտվելով Մայքլ Չենդլերին: