Logo

UFC. Էդմեն Շահբազյանն իմացավ հաջորդ մրցակցին

14:24 / 31.01.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանի հաջորդ մրցակիցը կլինի սերբ Դուշկո Տոդորովիչը։ Այդ մասին հայ մարտիկը հայտնել է սոցցանցերում։

Մենամարտը կանցկացվի մարտի 23-ին ԱՄՆ-ի Նևադա նահանգում կայանալիք UFC Fight Night 240 մրցաշարում։

Երկու մարտիկներն էլ խառը մենամարտերում (MMA) տարել են 14 հաղթանակ ու կրել 4 պարտություն։

26-ամյա Շահբազյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2023թ․ մայիսին՝ երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվելով ամերիկացի Էնթոնի Էրնանդեսին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ