Logo

UFC. Էդմեն Շահբազյանի և Կամարու Ուսմանի հաղթանակները

10:48 / 15.06.2025Խառը մենամարտեր
null

Ատլանտայում կայացած UFC-ի հերթական մրցաշարում հայ մարտիկ Էդմեն Շահբազյանը միջին քաշային կարգում մենամարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Անդրե Պետրոսկիի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ:

Մենամարտը երկրորդն էր Շահբազյանի համար 2025 թվականին: Հայ մարտիկը նախորդում ևս հաղթել էր: 27-ամյա Շահբազյանը 15 հաղթանակ և 5 պարտություն ունի օկտագոնում: 

Գլխավոր մենամարտը կայացել է կիսամիջին քաշային կարգում. Կամարու Ուսմանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Խոակին Բաքլիին: Ուսմանն օկտագոն է վերադարձել երկու տարվա ընդմիջումից հետո: 38-ամյա ամերիկացին նախորդ երեք մենամարտերում պարտվել էր:

Ուսմանը 21 հաղթանակ և չորս պարտություն ունի օկտագոնում: Բաքլին 21 հաղթանակ և 7 պարտություն ունի մինչև այժմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ