Logo

UFC. Դվալիշվիլին ու Յանը ռևանշ մենամարտ կանցկացնեն

00:05 / 14.10.2025Խառը մենամարտեր
Պաշտոնական
null

Ռուս մարտիկ Պետր Յանն ու վրացի Մերաբ Դվալիշվիլին UFC-ի թեթևագույն քաշային կարգում կանցկացնեն ռևանշ մենամարտ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 7-ի գիշերը Լաս Վեգասում կայանալիք UFC 323-ում Դվալիշվիլի - Յան տիտղոսային մենամարտը կլինի գլխավոր իրադարձությունը:

Մարտիկները հանդիպել էին 2023 թվականի մարտին, Դվալիշվիլին հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ:

Հիշեցնենք, որ 2025թ. Դվալիշվիլին 3 անգամ պաշտպանել է չեմպիոնությունը: Եթե նա ևս մեկ անգամ հաղթի Յանին, ռեկորդային` չորրորդ անգամ կպաշտպանի գոտին: Յանն այս քաշային կարգի նախկին չեմպիոնն է:

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ