ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում սեպտեմբերի 11-ի վաղ առավոտյան կայացավ խառը մենամարտերի UFC 279-ը։ Գլխավոր մենամարտում շվեդ Խամզաթ Չիմաևը հանդիպեց ամերիկացի Քևին Հոլանդի հետ։
Այն ավարտվեց Չիմաևի` ժամանակից շուտ հաղթանակով։ Շվեդ մարզիկն առաջին ռաունդում խեղդող հնարք կիրառեց։
Չիմաևի համար այս հաղթանակը 12-րդն էր կարիերայում։ Չեչենական ծագմամբ մարզիկը դեռ ոչ մի պարտություն չի կրել։ Նախորդ մենամարտում Չիմաևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Գիլբերտ Բյորնսին։
Հոլանդը, իր հերթին, կրեց կարիերայի 8-րդ պարտությունը։
Հիշեցնենք, որ Չիմաևը պետք է մենամարտեր Դիասի հետ, սակայն վերջինս առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել համապատասխանել կիսաթեթև քաշային կարգի ստանդարտներին։


