Լաս Վեգասում կայացած UFC Fight Night-ի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել կիսամիջին քաշային կարգի մարտիկներ Գաբրիել Բոնֆիմը և Ռենդի Բրաունը:
Բրազիլացի Բոնֆիմը երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է ճամայկացուն: Բոնֆիմը 19-րդ հաղթանակն է տարել օկտագոնում, 4-րդը` անընդմեջ, ունի նաև մեկ պարտություն: Բրաունն ունի 20 հաղթանակ և 7 պարտություն:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


