Հայ մարտիկ Արմեն Պետրոսյանը (9-3) UFC-ում հաջորդ մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 26-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Միջին քաշային կարգում հանդես եկող 33-ամյա Պետրոսյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի անպարտելի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովը (14-0), որը հայտնի է Շարա Բուլետ անվանումով: Մենամարտը կկայանա UFC 308-ում:
Հիշեցնենք, որ Պետրոսյանը փետրվարի 10-ին UFC Fight Night 236-ում պարտվել էր բրազիլացի մարտիկ Ռոդոլֆ Վիեյրային: