Logo

UFC. Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել գործող չեմպիոնին

11:46 / 11.07.2023• Խառը մենամարտեր
null

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը հերթական անգամ մարտահրավեր է նետել թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչին:

«Եկել է լիարժեք մարզումային պատրաստությամբ ռևանշի ժամանակը»,- սոցցանցերում գրել է հայ մարտիկը: 

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում հունիսի 18-ին կայացած UFC Vegas 75 մրցաշարում Արման Ծառուկյանը երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր բրազիլացի Ժոակիմ Սիլվային ու ռևանշ մենամարտի հրավիրել Իսլամ Մախաչևին, որին պարտվել է UFC-ում նորամուտի մենամարտում:

26-ամյա Ծառուկյանը պրոֆեսիոնալ օկտագոնում անցկացրել է 23 մենամարտ, տարել 20 հաղթանակ և կրել երեք պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ