Թեթև քաշային կարգում ելույթ ունեցող հայ մարտիկ Արման Ծառուկյանը Լաս Վեգասում կայացած UFC Vegas 66 մրցաշարում հաղթանակի է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Դամիր Իսմագուլովի նկատմամբ։
26-ամյա Ծառուկյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։ Մարտիկներն անցկացրել են բոլոր՝ երեք ռաունդները։
Արման Ծառուկյանը MMA-ում տարել է 19-րդ հաղթանակը՝ անցկացնելով 22-րդ մենամարտը (3 պարտություն): 31-ամյա Դամիր Իսմագուլովը մինչև այս 25 անգամ էր դուրս եկել պրոֆեսիոնալ օկտագոն, տարել 24 հաղթանակ, կրել 1 պարտություն:
Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման ցանկում զբաղեցնում է 9-րդ տեղը, սակայն այս հաղթանակից հետո կառաջադիմի:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել էր հունիսին ու մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել լեհ Մատեուշ Գամրոտին:

![]()



