Logo

UFC․ Անկախ քաշային կարգերից վարկանիշային աղյուսակն ունի նոր առաջատար

14:30 / 07.11.2023Խառը մենամարտեր
null

Ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևն առաջին անգամ գլխավորել է UFC-ի վարկանիշային աղյուսակն անկախ քաշային կարգերից (P4P)։

UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոնը շրջանցել է ամերիկացի Ջոն Ջոնսին, որը նահանջել է երկրորդ տեղ։

Լավագույն հնգյակում են նաև ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկին, բրիտանացի Լեոն Էդվարդսը և բրազիլացի Չարլզ Օլիվեյրան։

Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևը նախորդ մենամարտն անցկացրել էր հոկտեմբերին Աբու Դաբիում, որտեղ հաղթել էր Ալեքսանդր Վոլկանովսկուն։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա