Logo

UFC. Ալջամեյն Սթերլինգը կմենամարտի անպարտելի Մովսար Եվլոևի դեմ

22:23 / 19.07.2024Խառը մենամարտեր
Պաշտոնական
null

Թեթևագույն քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Ալջամեյն Սթերլինգը սոցցանցերում հայտարարել է, որ կմենամարտի ռուս Մովսար Եվլոևի դեմ:

Մենամարտը կկայանա հոկտեմբերի 6-ին Սոլթ Լեյք Սիթիում (ԱՄՆ) նախատեսված UFC 307 մրցաշարում:

34-ամյա Սթերլինգը նախորդ անգամ մենամարտել է Քելվին Կատարի դեմ ապրիլին անցկացված UFC 300-ում, հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Սթերլինգն օկտագոնում տարել է 24 հաղթանակ, ունի չորս պարտություն:

Եվլոևը նախորդ անգամ օկտագոն է դուրս եկել Առնոլդ Ալենի դեմ հունվարին կայացած մենամարտում, որն անցկացվել էր UFC 297-ի շրջանակում։ 30-ամյա մարտիկը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանի ներկայացուցիչն օկտագոնում տարել է 18 հաղթանակ, պարտություն չունի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ