Վանկուվերում կայացած UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ Ռենյե դե Ռիդերը և Բրենդան Ալենը:
Ամերիկացի մարտիկը չորրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է նիդերլանդցի Դե Ռիդերին: Ալենը տարել է 26-րդ հաղթանակն օկտագոնում, նաև ունի 7 պարտություն: Դե Ռիդերի երրորդ պարտությունն է, ունի նաև 21 հաղթանակ:
Օրվա երկրորդ կարևոր մենամարտում էլ կիսամիջին քաշային կարգում Մայք Մելոթը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Կևին Հոլանդին:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


